Ամերիկացի միլիարդատերը Ուկրաինային հորդորել է հաշտվել Ղրիմի կորստի հետ
Հոկտեմբեր 19, 2022 14:30 Asia/Tehran
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Բիլ Էքմանը թվիթերում հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու իր ծրագրի մասին՝ պահանջելով Կիևից զիջումների գնալ Ռուսաստանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մինչև 1954 թվականը Ղրիմը Ռուսաստանի կազմում էր, և այնտեղ հիմնականում բնակվում են էթնիկ ռուսներ։
Սա ակնհայտորեն բացատրում է, թե ինչու համաշխարհային հանրությունը գրեթե ոչինչ չարեց, երբ Ռուսաստանը 2014 թ․ իր կազմում ներառեց թերակղզին»,- գրել է նա։
Էքմանը դեմ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, նշելով, որ «հակամարտության յուրաքանչյուր նոր օրվա հետ մեծանում է ռիսկն ամբողջ աշխարհի համար»։
lurer.com
Պիտակ