Վիկտոր Խրիստենկոն ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել
Մայիս 25, 2016 03:52 Asia/Tehran
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այսօր կայացել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ներմուծել Խորհրդի նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնին չորս տարի ժամկետով ընտրվել է Վիկտոր Խրիստենկոն»,- գործակալության հետ զրույցում հայտնել է Ղազախստանի գործարարների ազգային պալատի կառավարման խորհրդի նախագահ Աբլայ Միրզախմետովը։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2015թ․ մայիսին՝ Աստանայի տնտեսական 8-րդ ֆորումի արդյունքում։ Խրիստենկոն կդառնա Գործարար խորհրդի առաջին նախագահը։
armedia.am/
25/5/2016
Պիտակ