Հակակառավարական ցույցեր և ցուցարարների ձերբակալություններ Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i185238-Հակակառավարական_ցույցեր_և_ցուցարարների_ձերբակալություններ_Բաքվում
Հոկտեմբերի 24-ին Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդ։ Ձերբակալվածներն Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն», «Մուսավաթ»և « Ժողովրդական ճակատ» կուսակցությունների անդամներ են։
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Հոկտեմբեր 25, 2022 13:10 Asia/Tehran

Հոկտեմբերի 24-ին Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդ։ Ձերբակալվածներն Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն», «Մուսավաթ»և « Ժողովրդական ճակատ» կուսակցությունների անդամներ են։

Բաքվի կենտրոնական շրջաններում այս ցույցի մասնակիցները վանկարկել են «ազատության» թեմայով և իշխանության հրաժարականի պահանջով կարգախոսներ։ Ձերբակալվածներից ոմանք պատմել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ կիրառել են բռնություն։

Նույն օրը ավելի վաղ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը նախատեսում էր բողոքի ցույց անցկացնել ազատության  կարգախոսներով և այլ պահանջներով։

Բաքվի քաղաքային գործադիր գրասենյակը դրական չի արձագանքել կազմակերպիչների պահանջին և նշել է, որ ցույցի համար հայտարարված վայրը մոտ է կրթական հաստատություններին, մետրոյի ելքերին և բանուկ ճանապարհներին։ Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտարարեց, որ հանրահավաքը տեղի կունենա։