Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է միջուկային ուժերի զորավարժություններ անցկացնելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i185322-Ռուսաստանն_ԱՄՆ_ին_ծանուցել_է_միջուկային_ուժերի_զորավարժություններ_անցկացնելու_մասին
Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է իր միջուկային ուժերի ամենամյա պլանավորված զորավարժությունների անցկացման մասին, հայտնել է Ջո Բայդենի վարչակազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 10:49 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է միջուկային ուժերի զորավարժություններ անցկացնելու մասին

Ռուսաստանն ԱՄՆ-ին ծանուցել է իր միջուկային ուժերի ամենամյա պլանավորված զորավարժությունների անցկացման մասին, հայտնել է Ջո Բայդենի վարչակազմը։

Այս քայլը, ըստ Վաշինգտոնի պաշտոնյաների, նվազեցնում է սխալ հաշվարկների ռիսկը ռուսական միջուկային «անպատասխանատու» հռետորաբանության ֆոնին, գրում է golosameriki.com-ը:

Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Ռուսաստանը հրթիռներ կարձակի իր ամենամյա «Կայծակ» ռազմավարական միջուկային զորավարժությունների շրջանակում՝ նշելով, որ Մոսկվան նախկինում «Կայծակ» զորավարժությունների ընթացքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արձակել:

Նոր Սպառազինությունների վերահսկման պարտավորությունների կատարման պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է Վաշինգտոնին նախապես ծանուցել բալիստիկ հրթիռների արձակման մասին, ասել է Պենտագոնը։

tert.am