Պուտինը զանգվածային միջուկային պատասխան հարվածի վարժանքներ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i185376-Պուտինը_զանգվածային_միջուկային_պատասխան_հարվածի_վարժանքներ_է_անցկացրել
Ռուս զինվորականները մշակել են զանգվածային միջուկային հարված՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարձակման, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 15:57 Asia/Tehran
  • Պուտինը զանգվածային միջուկային պատասխան հարվածի վարժանքներ է անցկացրել

Ռուս զինվորականները մշակել են զանգվածային միջուկային հարված՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարձակման, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ Ձեր ղեկավարությամբ անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կառավարման վարժանք, որի ընթացքում մշակվել են ռազմավարական հարձակողական ուժերի կողմից թշնամու միջուկային հարվածին ի պատասխան զանգվածային միջուկային հարված հասցնելու խնդիրները»,- ասել է Շոյգուն՝ զեկուցելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ վարժանքներում ներգրավված են «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, «Տուլա» հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության հրթիռային սուզանավը և երկու Տու-95ՄՍ հրթիռակիրներ:

Կրեմլի տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զսպման ուժերի վարժանք է անցկացրել։ Նա վարժանքին հետևել է իրավիճակային կենտրոնից:

news.am