ԱՄՆ-ն զորք է ուղարկում Ուկրաինա՝ այդ երկրում պատերազմի պատրվակով
Ուկրաինայում պատերազմի սրվելուն զուգահեռ, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին, ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հայտնել է պատերազմի պատրվակով Ուկրաինա ամերիկյան զորքերի տեղակայման մասին:
Ամերիկյան Hill լրատվական կայքը երեքշաբթի երեկոյան հաղորդել է, որ բացառությամբ Կիևում ամերիկյան դեսպանատունը պաշտպանող զինվորների, սա ամերիկացի զինվորների առաջին խումբն է, որը մեկնում է այս երկիր ուկրաինական պատերազմի պատրվակով։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի նշել Ուկրաինա ուղարկված զինվորների թիվը, կամ նրանց մեկնելու ժամկետը:
Ուկրաինայում 9 ամիս շարունակվող պատերազմից քաղաքական, տնտեսական և սոցիալական բոլոր հետևանքներով հանդերձ, Եվրոպան և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, շարունակում են սաստկացնել հակառուսական պատժամիջոցներ ը ևզենք մատակարարել Կիևին: Այդպիոսվ նրանք ոչ միայն չեն նպաստել պատերազմի ավարտին, այլ ավելի են սրել հակամարտոթյան կրակը: