Ռուսաստան. Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողությունները
ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողություններն այդ թվում՝ հրահրելով ազգամիջյան ատելություն և անջատողական տրամադրություններ:
Ուրբաթ օրը, Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ ղեկավարների հանդիպման ժամանակ, Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Արեւմտյան երկրները մշտապես օգտագործում են ոչ համակարգային ընդդիմության ֆինանսավորման, Էթնիկ հողի վրա ատելություն և անջատողական տրամադրությունների հրահրման, կրոնների և էթնիկ խմբերի միջև բախումներ հրահրելու և գունավոր հեղափոխությունների քաղաքականությունը»:
Նա հավելել է. «Արևմուտքի կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունները, լրատվամիջոցները և ընդդիմության առաջնորդները աշխարհում անկայունություն հրահրելու հիմնական միջոցներն են»:
ՌԴ ԱԽ քարտուղարը նշել է, որ Մոսկվան կարևորում է ԱՊՀ երկրների հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը:
Պատրուշևը Ռուսաստանի գործընկերներին հրավիրել է կիրառել իրենց փորձը՝ անդամ երկրներում ազգային անվտանգությունն ապահովելու և քաոսն ու անկարգությունները կանխելու համար։