Ռուսաստան. Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i186110-Ռուսաստան._Արևմուտքն_ընդլայնել_է_երկրներն_ապակայունացնելուն_ուղղված_գործողությունները
ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողություններն այդ թվում՝ հրահրելով ազգամիջյան ատելություն և անջատողական տրամադրություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2022 05:38 Asia/Tehran
  • Ռուսաստան. Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողությունները

ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Արևմուտքն ընդլայնել է երկրներն ապակայունացնելուն ուղղված գործողություններն այդ թվում՝ հրահրելով ազգամիջյան ատելություն և անջատողական տրամադրություններ:

Ուրբաթ օրը, Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ ղեկավարների հանդիպման ժամանակ, Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Արեւմտյան երկրները մշտապես օգտագործում են ոչ համակարգային ընդդիմության ֆինանսավորման, Էթնիկ հողի վրա ատելություն և անջատողական տրամադրությունների հրահրման, կրոնների և էթնիկ խմբերի միջև բախումներ հրահրելու և գունավոր հեղափոխությունների քաղաքականությունը»:

Նա հավելել է. «Արևմուտքի կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունները, լրատվամիջոցները և ընդդիմության առաջնորդները աշխարհում անկայունություն հրահրելու հիմնական միջոցներն են»:

ՌԴ ԱԽ քարտուղարը նշել է, որ Մոսկվան կարևորում է ԱՊՀ երկրների հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Պատրուշևը Ռուսաստանի գործընկերներին հրավիրել է կիրառել իրենց փորձը՝ անդամ երկրներում ազգային անվտանգությունն ապահովելու և քաոսն ու անկարգությունները կանխելու համար։