G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Լավրովն մեկնել է Բալի
Նոյեմբեր 13, 2022 14:36 Asia/Tehran
G20 գագաթնաժողովի շրջանակում ռուս նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բալի, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, G20–ին ռուսական պատվիրակությունը պատրաստվում է մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:
Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։
armeniasputnik.am
Պիտակ