Մադրիդում կայացել է բազմահազարանոց բողոքի ցույց
(last modified Mon, 14 Nov 2022 07:27:48 GMT )
Նոյեմբեր 14, 2022 10:57 Asia/Tehran
  • Մադրիդում կայացել է բազմահազարանոց բողոքի ցույց

Հարյուր հազարավոր իսպանացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ կառավարության առողջապահական ծրագրերի դեմ:

Իսպանիայի Մադրիդ քաղաքի հարյուր հազարավոր բնակիչներ կիրակի օրը մասնակցել են «Մադրիդն ապստամբում է հանուն հանրային առողջության» կարգախոսով բողոքի ցույցին, որն ուղղված է առողջապահության ոլորտի կառավարական ծրագրերի դեմ:

Ըստ այս հաղորդման՝  ցույցն անցկացվել է առողջապահության ոլորտում գործող արհմիությունների, ձախակողմյան քաղաքական կուսակցությունների և սոցիալական տարբեր խավերի խնդրանքով: Նշվում է, որ ցույցին մասնակցել է ավելի քան  650 հազար մարդ։

Ցույցի մասնակիցներն ընդգծել են առողջության առաջնային պահպանման բյուջեն ավելացնելու և այս ոլորտում աշխատողների թվի ընդլայնման անհրաժեշտությունը։

Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ թեև Մադրիդը մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր եկամուտն ունի Իսպանիայում, տեղական իշխանությունները յուրաքանչյուր անձի համար ապահովում են ամենաքիչ  առողջապահական ծառայությունները: