Միշուստինը Բաքվում կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i186922-Միշուստինը_Բաքվում_կմասնակցի_ռուս_ադրբեջանական_միջտարածաշրջանային_xi_համաժողովին
Նոյեմբերի 17-ին Բաքվում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովը՝ երկու երկրների վարչապետներ Ալի Ասադովի եւ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 14:31 Asia/Tehran
  • Միշուստինը Բաքվում կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովին

Նոյեմբերի 17-ին Բաքվում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովը՝ երկու երկրների վարչապետներ Ալի Ասադովի եւ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում կքննարկվեն տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար հարաբերություններին, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցությանը, փոխադարձ ներդրումներին եւ կրթությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթեր կստորագրվեն։

Համաժողովին կմասնակցեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունների անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

news.am