Միշուստինը Բաքվում կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովին
Նոյեմբեր 15, 2022 14:31 Asia/Tehran
Նոյեմբերի 17-ին Բաքվում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովը՝ երկու երկրների վարչապետներ Ալի Ասադովի եւ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում կքննարկվեն տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար հարաբերություններին, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցությանը, փոխադարձ ներդրումներին եւ կրթությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթեր կստորագրվեն։
Համաժողովին կմասնակցեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունների անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
news.am
Պիտակ