Չինաստանը հանդես է եկել միակողմանի պատժամիջոցների չեղարկման կոչով
Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում Չինաստանի նախագահն ընդգծել է պատժամիջոցների և միակողմանի սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը հատկապես տեխնոլոգիական համագործակցության ոլորտում։
Անդրադառնալով ուկրաինական պատերազմի խնդրին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է այնպիսի խնդիրների գործիքային, քաղաքական և սպառազինական չարաշահման հետևանքների մասին, ինչպիսիք են պարենային անվտանգությունը և էներգետիկան: Նա ասել է.«Պեկինը դեմ է սննդի և էներգիայի խնդիրների քաղաքականացմանը և կամ դրա գործիքային օգտագործմանը»:
Հավելելով, որ պարենային և էներգետիկ անվտանգությունը գլոբալ զարգացման կարևորագույն մարտահրավերն է, որը կարող է լուծվել անհրաժեշտ համակարգման միջոցով, Սին պարզաբանել է.«Դաշինքների առճակատումը և գաղափարական սահմանազատումը կարող են միայն թուլացնել համաշխարհային առաջընթացը»։
Չինաստանի նախագահը, ստեղծված իրավիճակում, անուղղակի հղում անելով անկախ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությանը, ընդգծել է միակողմանի պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը, որից, Պեկինից բացի, անկախ երկրները, որոնք դեմ են ԱՄՆ-ի միակողմանիությանը, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, նույնպես Վաշինգտոնի կողմից ենթակա են լայնածավալ և անօրինական պատժամիջոցների: