Չինաստանը հանդես է եկել միակողմանի պատժամիջոցների չեղարկման կոչով
(last modified Tue, 15 Nov 2022 15:12:21 GMT )
Նոյեմբեր 15, 2022 18:42 Asia/Tehran
  • Չինաստանը հանդես է եկել միակողմանի պատժամիջոցների չեղարկման կոչով

Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում Չինաստանի նախագահն ընդգծել է պատժամիջոցների և միակողմանի սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը հատկապես տեխնոլոգիական համագործակցության ոլորտում։

Անդրադառնալով ուկրաինական պատերազմի խնդրին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է այնպիսի խնդիրների գործիքային, քաղաքական և սպառազինական չարաշահման հետևանքների մասին, ինչպիսիք են պարենային անվտանգությունը և էներգետիկան: Նա ասել է.«Պեկինը դեմ է  սննդի և էներգիայի խնդիրների քաղաքականացմանը և կամ դրա գործիքային օգտագործմանը»:

Հավելելով, որ պարենային և էներգետիկ անվտանգությունը գլոբալ զարգացման կարևորագույն մարտահրավերն է, որը կարող է լուծվել անհրաժեշտ համակարգման միջոցով, Սին պարզաբանել է.«Դաշինքների առճակատումը և գաղափարական սահմանազատումը կարող են միայն թուլացնել համաշխարհային առաջընթացը»։

Չինաստանի նախագահը, ստեղծված իրավիճակում, անուղղակի հղում անելով անկախ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությանը, ընդգծել է միակողմանի պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը, որից,  Պեկինից բացի, անկախ երկրները, որոնք դեմ են ԱՄՆ-ի միակողմանիությանը, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, նույնպես Վաշինգտոնի կողմից ենթակա են լայնածավալ և անօրինական պատժամիջոցների: