Պուտինը կարգադրել է վերջ տալ դեպքերին,«բանկերը խմում են թոշակառուների արյունը»
https://parstoday.ir/hy/news/world-i187022-Պուտինը_կարգադրել_է_վերջ_տալ_դեպքերին_բանկերը_խմում_են_թոշակառուների_արյունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ տալ այն դեպքերին, երբ «բանկերը խմում են թոշակառուների արյունը»՝ սկզբում նրանց հեշտ վարկեր տալով, հետո պարտքեր կուտակելով, գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2022 13:30 Asia/Tehran
  • Պուտինը կարգադրել է վերջ տալ դեպքերին,«բանկերը  խմում են թոշակառուների արյունը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ տալ այն դեպքերին, երբ «բանկերը խմում են թոշակառուների արյունը»՝ սկզբում նրանց հեշտ վարկեր տալով, հետո պարտքեր կուտակելով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Խնդրում եմ ձեզ (Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովին - ՏԱՍՍ) իսկապես հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին, թոշակառուներին, քանի որ բանկերը հեշտությամբ և հաճույքով փոքր վարկեր են տալիս, քանի որ մարդիկ ունեն մշտական և կայուն եկամուտ, բայց հետո այդ մարդիկ վերածվում են հավերժ պարտապանների և բանկերը, ամենայն հարգանքով մեր ֆինանսական հաստատությունների նկատմամբ, խմում են մարդկանց արյունն ընդհուպ մինչև գերեզման: Սա, իհարկե, պետք է դադարեցվի», - ասել է Պուտինը Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է քաղաքացիների սնանկության արտադատական վարույթ անցնելու հնարավորությունների ընդլայնումը։

tert.am