Բելգիայում 4 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/world-i18751-Բելգիայում_4_ենթադրյալ_ահաբեկիչ_է_ձերբակալվել
Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի դատախազությանը, երկրի տարածքում 4 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչրական խմբավորման աջակցելու մեջ: Գրում Է meduza.io-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 09:30 Asia/Tehran
  • Բելգիայում 4 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի դատախազությանը, երկրի տարածքում 4 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչրական խմբավորման աջակցելու մեջ: Գրում Է meduza.io-ն:

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները պլանավորում էին ահաբեկչություններ կազմակերպել Բելգիայում, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողքին մարտնչելու նպատակով մարդկանց հավաքագրում են իրականացրել: Ձերբակալվածներից մի քանիսը դատախազության կարծիքով՝ պլանվորում էին միանալ ԻՊ-ին: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2 անձինք ձերբակալվել են, իսկ ևս 2-ը ազատ արձակվել էլեկտրոնային թևնոցներ կրելուց հետո: Դատախազների կարծիքով՝ դեռևս անհայտ է, թե արդյոք ձերբակալվածները որևէ առնչություն ունեն Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչների հետ:

Ankakh.com

26/5/2016