Ուլյանով. Համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փոխարեն, Արևմուտքը բանաձեւ է ընդունում
Վիեննայում Իրանի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատումը տեղի ունեցավ «շատ վատ ժամանակ» և խոչընդոտ դարձավ Վիեննայի բանակցություններում»։
Նա հավելել է.«Բանակցություններում Թեհրանի դիրքորոշումը կառուցողական է, սակայն արևմտյան կողմերը համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փոխարեն բանաձև են ընդունել»:
Ուլյանովն ընդգծել է. «Կարծում եմ, որՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները կարող են ավարտվել շատ արագ և բառացիորեն մի քանի օրվա ընթացքում։ Առաջարկվող փաթեթի գրեթե բոլոր տարբերակները համաձայնեցվել են»:
Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է. «Հարցազրույցներից մեկում արդեն նշել եմ, որ վերջնագծին մնացել է հինգ րոպե։ Այժմ այս ժամանակը հասել է հինգ վայրկյանի: Եթե լինի քաղաքական կամք, բոլոր հարցերը կարող են շուտափույթ լուծվել»։