Ռուսաստանը Meta ընկերությունը ներառել է ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում
Ռուսաստանն իր ծայրահեղական կազմակերպությունների ցանկում ավելացրել է Facebook, Instagram և WhatsApp սոցիալական ցանցերի սեփականատեր ամերիկյան Meta ընկերությանը։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը «Facebook», «Instagram» և «WhatsApp» սոցցանցերի սեփականատեր ամերիկյան «Meta» ընկերությունը ավելացրել է ծայրահեղական կազմակերպությունների ցանկում, քանի որ այս երկրի դատարանն այս տարվա սկզբին վճիռ էր կայացրել, որ ամերիկյան այս ընկերությունը ներգրավված է եղել ծայրահեղական գործունեության մեջ։
Ավելի վաղ, հոկտեմբերի 11-ին, Ռուսաստանի ֆինանսական վերահսկողության կազմակերպությունը ահաբեկչական խմբավորումների ցուցակում ավելացրել էր ամերիկյան Meta ընկերությունը, այն էլ այն դեպքում, երբ այս լուրի հրապարակումից հետո ամերիկյան այս ընկերության բաժնետոմսերի գինը ֆինանսական գործարքներում 1.41 տոկոսվ անկում էր գրանցել: