Financial Times. Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կշարունակվի երկար տարիներ
(last modified Sat, 26 Nov 2022 08:08:28 GMT )
Նոյեմբեր 26, 2022 11:38 Asia/Tehran
  • Financial Times. Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կշարունակվի երկար տարիներ

Financial Times ամսագիրը, մի հոդվածում անդրադառնալով Եվրոպայում գազային ճգնաժամի չափերին, գրել է, որ էներգետիկ ճգնաժամը կշարունակվի երկար տարիներ։

Ամսագիրը նշում է, որ այս աշնանը Եվրոպայում եղանակն այնքան էլ ցուրտ չէր, և ԵՄ երկրներին հաջողվել է լրացնել իրենց գազի պաշարները, սակայն արդեն մտահոգություն կա, թե արդյոք պաշարները կբավարարե՞ն հաջորդ ամառվա և ձմեռվա համար:

Vitol էներգիա արտադրող ընկերության հեղուկացված բնական գազի բաժնի ղեկավար Սիդ Բամբավալը զգուշացրել է, որ չնայած հարյուր միլիարդավոր եվրոյի հասնող ծախսեր են արվեյ՝ գազը պահեստավորելու և քաղաքացիներին ու կազմակերպություններին աջակցելու համար, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի, պետական բյուջեների վրա ճնշումը և գնաճը կշարունակվեն:

Այս կապակցությամբ մտահոգությունները մեծացան, երբ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ նոյեմբերի 28-ից կկրճատի Ուկրաինիայի միջոցով գազի տարանցման ծավալը: