«Զելենսկին երևի ընդհանրապես չի ծանոթացել Ղրիմի թերակղզու պատմությանը. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական կուրսը՝ ուղղված, իբրև, ռազմական գործողություններում հաղթանակ տանելուն և բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելուն, կտապալվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия-24»-ի եթերում։
«Հնչեցնելով այն քաղաքական գիծը, որն այն ժամանակ իրականացվում էր հիբրիդային եղանակով, իսկ այժմ՝ մարտի դաշտում, Զելենսկին հայտարարում է, թե իրենք կհաղթեն այս պատերազմում և հետ կվերցնեն «իրենց տարածքները», ներառյալ՝ Ղրիմը։ Ընդ որում, Զելենսկուն մոռանում է թերակղզու պատմությունը։ Միգուցե նա ընդհանրապես այդ պատմությունը չի իմացել, երբ Ուրախների և հնարամիտների ակումբում էր»,- ասել է Լավրովը։
«Ոչ մի կասկած չունեմ, որ նրա քաղաքական այդ գիծը տապալվելու է»,- հավելել է Սերգեյ Լավրովը։