Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i188350-Մոսկվան_և_Մինսկը_տարածաշրջանային_անվտանգության_ապահովման_համաձայնագիր_են_ստորագրել
Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 16:49 Asia/Tehran
  • Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր են ստորագրել

Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը։

Այս մաիսն հայտնում է ՌՒԱ Նովոստին՝ վյակայոչելով Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության գծով օգնական Վալերի Ռեվենկոյին։

«Բելառուսի և ՌԴ պաշտպանության նախարարություններն ստորագրել են 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը», – ասել է նա։ 

Նշվում է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, բանակցություններում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։

1in.am