Դեկտեմբեր 10, 2022 12:20 Asia/Tehran
  • Կուբա. ԱՄՆ_ն ​​պետք է դադարեցնի կեղծավորությունը մարդու իրավունքների ոլորտում

Շաբաթ օրը ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեզը, դատապարտելով Կուբայում մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան կեղծավորությանը, ասել է, որ եթե Ջո Բայդենի վարչակազմը մտահոգվեր կուբացիների բարեկեցությամբ, ապա կդադարեցներ տնտեսական պատժամիջոցները և Դոնալդ Թրամփի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը։

Քննադատելով ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն ընդեմ Կարիբյան կղզու այս երկրի, Ռոդրիգեզն ասել է. «Այդ գործողությունները վնաս են պատճառում ժողովրդին և մարդու իրավունքների բացահայտ, համատարած և համակարգված խախտում են»։

Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդեզ դե Կասիոն նույնպես լ ասե. «Միացյալ Նահանգները, իր սեփական քաղաքացիների և այլ երկրների մարդու իրավունքների խախտման դաժան անցյալով, պետք է ամաչի և զերծ մնա ուրիշներին մեղադրելուց»։

Կուբացի այս երկու դիվանագետների հայտարարությունները հնչել են Կուբայի ժողովրդին աջակցելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձից հետո։ Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է Կուբայի ժողովրդին և պաշտպանում է մարդու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրն է, և ԱՄՆ կառավարությունը, աչք փակելով սեփական գործողությունների վրա՝ որպես աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողը, օգտագործում է ՄԱԿ-ի այս մարդասիրական սկզբունքը՝ արդարացնելու միջամտության իր քաղաքականությունը և պիտակավորելու իր կողմից ճնշված երկրներին, այդ թվում՝ Կուբային։

 

Պիտակ