Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից. Financial Times
Եվրոպան հոգնել է Ուկրաինայից փախստականներ ընդունելուց և սկսում է օրենսդրություն ընդունել անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Financial Times-ում գրել են հոդվածագիր Էմի Կազմինը, Սեմ Ֆլեմինգը և Ռաֆայել Մինդերը:
«Ուկրաինայից և մայրցամաքի այլ երկրներից փախստականների թիվը զարմանալի է: Հունվարից սեպտեմբեր ուկրաինացիները ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության 4,4 միլիոն դիմում են ներկայացրել, թեև ենթադրվում է, որ հարյուր հազարավորներն արդեն վերադարձել են հայրենիք»,- նշում են հեղինակները:
Լրագրողները ավելացրել են, որ որոշ երկրներ, ինչպիսին է Իտալիան, հանդես են գալիս անօրինական միգրանտներին դուրս պահելու ավելի կոշտ միջոցների կոչերով:
Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը սկսվելուց հետո առաջին ամիսներին եվրոպացիները ջերմորեն ընդունում էին ուկրաինացի փախստականներին, այժմ նրանք ավելի սառն են վերաբերվում նրանց հետ՝ գնաճի և եվրոպական երկրների բյուջեների կրճատումների պատճառով, նշում են հոդվածագիրները:
Մայրցամաքի տարբեր երկրների կառավարությունների բազմաթիվ ծրագրերը միգրանտներին աջակցելու համար այլևս չեն լուծում խնդիրը՝ միգրանտների մեծ թվաքանակի պատճառով, որը շարունակում է աճել, հատկապես՝ խոշոր քաղաքներում։ Հեղինակները նշել են, որ Գերմանիայում այս խնդրի լուծման համար առաջարկում են փախստականներին ամբողջ Եվրոպայում բաշխելու տարբերակը։
tert.am