Էրդողանն առաջարկել է Պուտինի և Ասադի հետ եռակողմ հանդիպում անցկացնել
(last modified Thu, 15 Dec 2022 14:07:32 GMT )
Դեկտեմբեր 15, 2022 17:37 Asia/Tehran
  • Էրդողանն առաջարկել է Պուտինի և Ասադի հետ եռակողմ հանդիպում անցկացնել

Անդրադառնալով իր ռուս և սիրիացի գործընկերների հետ եռակողմ հանդիպում ունենալու իր պատրաստակամությանը, Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկանում է Դամասկոսի և Մոսկվայի հետ համատեղ մեխանիզմ ստեղծել՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար։

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստան կատարած իր այցից վերադառնալիս ասել է.«Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի եռակողմ հանդիպման մասին առաջարկի  նպատակն է՝ արագացնել դիվանագիտական ​​ուղին՝ ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու և Սիրիայում քաղաքական գործընթացն առաջ մղելու համար»:

Անդրադառնալով իր ռուս և սիրիացի գործընկերների հետ եռակողմ հանդիպման առաջարկին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է այս առաջարկը։

Ավելի  վաղ Թուրքիայի նախագահն առաջարկել էր հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ինչը մերժվել էր  Սիրիայի իշխանությունների կողմից։

Դամասկոսը կարծում է, որ նման հանդիպումները շոշափելի արդյունքներ չեն ունենա, և սիրիացիները պահանջում  են թուրքական ուժերի ամբողջական հեռացումն իրենց երկրից։