Ռուսաստան. Աֆղանստանում անտեսվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i189698-Ռուսաստան._Աֆղանստանում_անտեսվում_են_ԱՄՆ_ի_և_ՆԱՏՕ_ի_ռազմական_հանցագործությունները
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական հանցագործությունները Աֆղանստանում անտեսվել են։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 16:41 Asia/Tehran
  • Ռուսաստան. Աֆղանստանում անտեսվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական հանցագործությունները

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական հանցագործությունները Աֆղանստանում անտեսվել են։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ՝ Վասիլի Նեբենզիան երեկ՝ տեղական ժամանակով երեքշաբթի, Անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական հանցագործությունների անտեսմանը, մեղադրել է արևմտյան երկրներին Աֆղանստանում իրական զարգացման նախագծերով հետաքրքրված չլինելու մեջ։

Վասիլի Նեբենզիան պահանջել է ազատել Աֆղանստանի սառեցված ակտիվները։

ԱՄՆ-ը թալիբների իշխանության գալու պատրվակով բռնագրավել է Աֆղանստանի Կենտրոնական բանկի տասը միլիարդ դոլարի ակտիվները։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց, որ այս գումարից երեք միլիարդ դոլար կբռնագանձի   ի շահ սեպտեմբերի 11-ի միջադեպից տուժածների, իսկ ավելի ուշ որոշեց 3,5 միլիարդ դոլարի աֆղանական ակտիվները փոխանցել Շվեյցարիային։