Դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման ծավալն աննախադեպ կերպով նվազել է
Դեկտեմբեր 29, 2022 11:16 Asia/Tehran
«Գազպրոմ» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ 2022 թվականին ռուսական գազի արտահանումը Եվրոպա հասել է 1991 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա վերջին Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը կկազմի 100 մլրդ. 900 մլն. խորանարդ մետր։
Նա հավելել է.««Գազպրոմ»-ի բնական գազի արդյունահանումը 2021 թվականին 514 միլիարդ 800 միլիոն խմ-ից այս տարի նվազել է 412 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետրի»:
Բնական գազի արտահանման նվազումը փոխհատուցելու համար Ռուսաստանը բարձրացրել է այս ռազմավարական էներգակրի վաճառքի գինը: Արդյունքում, ընթացիկ տարվա 10 ամիսներին նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտներն աճել են ավելի քան 30 տոկոսով։
Պիտակ