Բրազիլացիները ֆուտբոլի դաշտում հրաժեշտ կտան Պելեին
Հինգշաբթի օրը 82 տարեկան հասակում մահացել է բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն։
Երկուշաբթի առավոտյան Պելեի մարմինը Բրազիլիայի Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցից կտեղափոխվի Վիլա Բելմիրոյի մարզադաշտ, որտեղ երկրպագուները կարող են հրաշեշտ տալ ֆուտբոլի լեգենդին:
Այնուհետև Պելեի մարմինը Սանթոս փողոցից և նրա մոր տնից կտեղափոխվի Ecumenical Necropolis գերեզմանատուն, որը գտնվում է փողոցիի 800 մ հեռավորության վրա:
Հիվանդանոցը հայտարարել է, որ Պելեն մահացել է հաստ աղիքի քաղցկեցի հետևանքով առաջացած օրգանների անբավարարության հետևանքով:
Պելեն, ով շատերի կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իր կարիերայի ընթացքում խփել է ավելի քան հազար գոլ և ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն է, ով հաղթել է աշխարհի երեք առաջնություններում (1958, 1962 և 1970 թթ.):