Յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով․ ՖԻՖԱ–ի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i190576-Յուրաքանչյուր_երկիր_ունենա_առնվազն_մեկ_մարզադաշտ_Պելեի_անունով_ՖԻՖԱ_ի_նախագահ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ֆուտբոլային այլ կազմակերպությունների անդամների հետ քննարկում է Պելեի պատվին յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ վերանվանելու հնարավորությունը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 03, 2023 15:08 Asia/Tehran
  • Յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով․ ՖԻՖԱ–ի նախագահ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ֆուտբոլային այլ կազմակերպությունների անդամների հետ քննարկում է Պելեի պատվին յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ վերանվանելու հնարավորությունը։

Այս մասին ESPN-ին հայտնել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։

«Նախկինում միջազգային ֆեդերացիաների հետ խոսել ենք տեղի ֆուտբոլի առաջնությունների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրա հիշատակը  մեկ րոպե լռությամբ հարգելու մասին։

Բայց մենք նաև ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով: Կանցնի 50, 100 տարի, մեր երեխաները մեզ կհարցնեն նրա մասին, այս ամենը կերկարացնի Պելեի հիշատակը»,- ասել է Ինֆանտինոն։

tert.am