Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i190786-Հռոմի_պապը_շնորհավորել_է_Արևելյան_եկեղեցիների_քրիստոնյաներին_Սուրբ_Ծննդյան_կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2023 18:18 Asia/Tehran
  •     Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Սրտանց շնորհավորանքներ եմ հղում Արևելյան եկեղեցիների համայնքներին, ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառներին, որոնք վաղը նշելու են Տիրոջ Սուրբ Ծնունդը», - ասել է քահանայապետը՝ Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավատացյալներին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, որն այսօր նշում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորել է Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագը:

Հռոմեակաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, Հայաստանում`հունվարի 6-ին, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում այն նշում են հունվարի 7-ին։

armeniasputnik.am