Վենեսուելայի նախագահն առաջարկել է Ռուսաստանի և Չինաստանի հետ կոալիցիա կազմել
https://parstoday.ir/hy/news/world-i191300-Վենեսուելայի_նախագահն_առաջարկել_է_Ռուսաստանի_և_Չինաստանի_հետ_կոալիցիա_կազմել
Վենեսուելայի նախագահը առաջարկել է Լատինական Ամերիկայում Ռուսաստանի և Չինաստանի դաշնակիցները քաղաքական և տնտեսական կոալիցիա կազմեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2023 18:16 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահն առաջարկել է Ռուսաստանի և Չինաստանի հետ կոալիցիա  կազմել

Վենեսուելայի նախագահը առաջարկել է Լատինական Ամերիկայում Ռուսաստանի և Չինաստանի դաշնակիցները քաղաքական և տնտեսական կոալիցիա կազմեն:

Russia al-Youm հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր երկրի Ազգային ժողովին առաջարկել է Լատինական Ամերիկայում  Ռուսաստանի և Չինաստանի  դաշնակիցները  քաղաքական առանցք կազմեն։

Նիկոլաս Մադուրոն ընդգծել է, որ ինքը այդ մասին խոսել  է իր բրազիլացի, կոլումբիացի և արգենտինացի գործընկերների՝ Լուիս Ինասիո դա Սիլվայի, Գուստավո Պետրոյի և Ալբերտո Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցում։

Վենեսուելայի նախագահը նաև հայտնել  Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի ջանքերն ի մի բերելու  և նոր դարաշրջան ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով իրականացնել քաղաքական և տնտեսական կոալիցիա:

Նիկոլաս Մադուրոն հավելել է. -«Այս կոալիցիան կդառնա Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ուժ ձևավորելու նոր առանցք»։