Եվրոպայում առաջացել է առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պակաս
https://parstoday.ir/hy/news/world-i191380-Եվրոպայում_առաջացել_է_առաջին_անհրաժեշտության_դեղամիջոցների_պակաս
Al Jazeera-ն հաղորդում է, որ վերջին ամիսներին Եվրոպայում առաջացել է առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պակաս:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունվար 16, 2023 10:13 Asia/Tehran

Al Jazeera-ն հաղորդում է, որ վերջին ամիսներին Եվրոպայում առաջացել է առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պակաս:

Ըստ այս հաղորդման՝ Եվրոպայում առկա է մի շարք դեղամիջոցների, այդ թվում՝ արյան քաղցկեղի և շաքարախտի  բուժման մեջ կիրառվող դեղերի պակաս, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
Չիանստանից հումքի ներմուծումից կախվածության,և Ուկրաինայի պատերազմի հետևանքով և ձմռանը կորոնավիրուսի և սեզոնային հիվանդությունների տարածմանը զուգահեռ, եվրոպական երկրներում առառաջել է դեղերի, հատկապես հակաբիոտիկների, մրսածության, ցավազրկող և արյան բարձր ճնշման ժամանակ կիրառվող այլ դեղորայքի խիստ պակաս:
Դեղորայքի պակասի պատճառներից են նաև կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելոց հետո այլ հիվանդությունների դեմ պայքարի համար  բուժկենտրոնների և առողջապահական կազմակերպությունների պատրաստվածության բացակայությունը: