Իսպանիայում գործադուլ են հայտարարել բուժաշխատողները, ուսուցիչներն ու տաքսու վարորդները
(last modified Thu, 26 Jan 2023 16:11:58 GMT )
Հունվար 26, 2023 19:41 Asia/Tehran
  •  Իսպանիայում գործադուլ են հայտարարել բուժաշխատողները, ուսուցիչներն ու տաքսու վարորդները

Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջաններում հայտարարված համազգային բողոքի ցույցին մասնակցել են բուժաշխատողները, ուսուցիչներն ու տաքսու վարորդները:

Ավելի վաղ, գործադուլներ էին հայտարարվել նաև Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում:

«Մետգես դե Կատալոնիա» առողջապահական ցանցի աշխատակիցների արհմիության անդամ մոտ 10 հազար բժիշկներ և բուժքույրեր չորեքշաբթի օրը մասնակցել են բողոքի ցույցին, պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ավելի շատ ռեսուրսներ և անձնակազմ, որպեսզի հնարավոր լինի մեկ հերթափոխի ընթացքում սպասարկել 25-ից 28 հիվանդի:

Նամանատիպ բողոքի ցույցեր են նախատեսված նաև Իսպանիայի Էստրեմադուրա, Նավարա, Կանտաբրիա, Արագոն, Անդալուսիա և Վալենսիա քաղաքներում:

Կրթության նախարար Ջոզեֆ Գոնսալես Կամբրիի հետ անարդյունք բանակցություններից հետո, ուսուցիչների Ustec, CCOO և UGT արհմիությունները նույնպես որոշել են  միանալ գործադուլներին:

Արհիմությունները հայտարարել են, որ կրթության և առողջապահության ոլորտներում միաժամանակյա գործադուլները միանգամայն տրամաբանական են, քանի որ դրանք հասարակության երկու հիմնասյուներն են, և պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները: