Եվրոպայում դեղորայքի պակասի ճգնաժամ է տիրում
(last modified Mon, 30 Jan 2023 14:41:00 GMT )
Հունվար 30, 2023 18:11 Asia/Tehran
  • Եվրոպայում դեղորայքի պակասի ճգնաժամ է տիրում

Ամերիկյան Politico կայքը հայտնել է Եվրոպայում հակաբիոտիկների և մանկական ցավազրկողների սակավության մասին:

Ամերիկյան Politico կայքը երկուշաբթի օրը գրել է, որ որոշ գործոններ, այդ թվում՝ գնաճը և էներգետիկ ճգնաժամը, խթանել են դեղամիջոցների պակասը ողջ Եվրոպայում՝ ազդելով դեղերի մատակարարման վրա։

Եվրոպական 29 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների, Թուրքիայի, Կոսովոյի, Նորվեգիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեղատների հարցման արդյունքում երկրների մեկ քառորդը հայտնել է ավելի քան 600 դեղերի պակասի մասին, և նրանց 20%-ը նշել է, որ 200-300 տեսակի դեղորայքի պակաս է զգացվում:

Politico կայքի հաղորդման համաձայն՝ այս երկրների երեք քառորդն ասել է, որ այս ձմռանը դեղերի պակասն ավելի շատ է, քան անցյալ տարի: Չորս երկրների որոշ դեղատներ հայտարարել են, որ դեղորայքի պակասը կապված է մահացության դեպքերի հետ։

Politico-ն ավելացրել է, որ որոշ երկրներ դադարեցրել են արտահանումը՝ ներքին մատակարարումը պաշտպանելու համար։