Ռուսաստան. Արևմուտքը հանցագործություններ է կատարել Իրաքում առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրաքի վրա հարձակման ժամանակ բազմաթիվ հանցագործություններ անպատիժ են մնացել, սակայն ակնկալել, որ ի վերջո արդարադատություն կհաստատվի, իրատեսական չէ։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով,որ Իրաքի դեմ ԱՄՆ-ի մեծ ստի տարելիցից երեք օր անց, որի նպատակն էր ենթահող պատրաստել այդ երկրի վրա ռազմական հարձակում իրականացնելու համար, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան քննադատել է այդ հարցով արդարադատության բացակայությունը, և ասել.«Իրաքում Արևմուտքի հանցագործություններն անտեսվել և մնացել են անպատիժ»:
Նշելով,որ 20 տարի առաջ ամերիկացիներն Իրաքում զանգվածային ոչնչացման քիմիական զենքի առկայության մասին կեղծ հայտարարություն արեցին, բանաձև հրապարակեցին և պահանջեցին հարձակվել այդ երկրի վրա, Նեբենզիան ասել է.«Աշխարհում շատ միջադեպեր չեն հետաքննվել։ Իրաքի վերաբերյալ սուտը նույնպես երբեք ամբողջությամբ չի հետաքննվել»:
Անդրադառնալով անվտանգության խորհրդի որոշ անդամների վարած կեղծ քաղաքականություններին, Նեբենզիան ասել է.« Բազմաթիվ հանցագործությունների դեպքում ձեւացնում են, թե նման դեպքեր չկան և ոչինչ էլ չի եղել»։