Վաշինգտոնում կայացած ցույցի մասնակիցները պահանջում են կազմալուծել ՆԱՏՕ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i193790-Վաշինգտոնում_կայացած_ցույցի_մասնակիցները_պահանջում_են_կազմալուծել_ՆԱՏՕ_ն
Կիրակի օրը Վաշինգտոնում կայացած ցույցի մասնակից հակապատերազմական ակտիվիստները պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային և կազմալուծել ՆԱՏՕ-ն և մասնակցել Ռոսաստանի ու Չինաստանի կողմից բազմաբևեռ աշխարհի ձևավորման ծրագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2023 07:27 Asia/Tehran
  • Վաշինգտոնում կայացած ցույցի մասնակիցները պահանջում են կազմալուծել ՆԱՏՕ-ն

Կիրակի օրը Վաշինգտոնում կայացած ցույցի մասնակից հակապատերազմական ակտիվիստները պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային և կազմալուծել ՆԱՏՕ-ն և մասնակցել Ռոսաստանի ու Չինաստանի կողմից բազմաբևեռ աշխարհի ձևավորման ծրագրին:

ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանի մոտ հավաքված ցուցարարները երթով շարժվել են դեպի Սպիտակ տուն՝ ներկայացնելու տասը պահանջներից բաղկացած իրենց նամակը: 
Ցույցին մասնակցել է մոտ հազար մարդ, այդ թվում՝ մի շարք քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ և Պետդեխպարտամենտի նախկին պաշտոնյաներ։ Կազմակերպիչներից մեկը հայտարարել է, որ մասնակիցների թիվը եղել է մոտ  երեք հազար։  
Ցույցին մասնակցել են նաև Հանրապետական կուսակցությունից Կենտուկիի նախկին սենատոր Ռոն Փոլը, Դեմոկրատական կուսակցությունից Օհայոյի նախկին սենատոր Դենիս Կուչինիչը և Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի նախկին ներկայացուցիչ Թուլսի Գաբարդը։
Սենատի նախկին խորհրդական Տարա Ռիդը հայտարարել է.«Աֆղանստանի պատերազմից մենք անցանք Ուկրաինայի պատերազմին։ Այս իրավիճակին պետք է վերջ դնել: Չափազանց շատ մարդիկ են զրկվում կյանքից»։