Չինաստանն աջակցում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i193832-Չինաստանն_աջակցում_է_Հյուսիսային_հոսք_գազատարի_պայթյունների_վերաբերյալ_ռուսական_բանաձևի_նախագծին
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 04:24 Asia/Tehran
  • Չինաստանն աջակցում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծին

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծին:

Բալթիկ ծովով ռուսական գազը Եվրոպա տեղափոխող «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։
Երկուշաբթի օրը,  ՄԱԿ-ի կենտրոնակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունն ասել է, որ Չինաստանն աջակցում է «Հյուսիսային հոսք» գազատարում տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելու եվրաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ Ռուսաստանի ներկայացրած բանաձևին:
Բանաձևը կարող է քվեարկության դրվել այս շաբաթ, քանի որ Ռուսաստանը խնդրել է փետրվարի 22-ին անցկացնել «Հյուսիսային հոսք» գազատարի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։
Բանաձևի մասին անցած ուրբաթ հայտնել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: 
Հարկ է նշել, որ ավելի վաղ, ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը մի հոդվածում բացահայտել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզորդները ռումբեր են տեղադրել  «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների երկայնքով: 
Հոդվածում Հեշը գրել էր. «2022թ. հունիսին, ՆԱՏՕ-ի Balltops 22 զորավարժությունների քողի տակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզորդները գազատարի երկայնքով տեղադրել են հեռակառավարվող ռումբեր,  իսկ երեք ամիս անց՝ չորս խողովակաշարերից երեքում պայթյուն է տեղի ունեցել»: 
Հերշը նշել է, որ  այս գործողությունն իրականացնելու որոշումը կայացրել է Ջո Բայդենը, սակայն Սպիտակ տունը հերքել է այս մեղադրանքը: