Յոթ անգամ ավելացել է Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներմուծման ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i193848-Յոթ_անգամ_ավելացել_է_Ռուսաստանից_Հնդկաստան_նավթի_ներմուծման_ծավալը
Չնայած ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի դեմ Արևմուտքի լայնածավալ քայլերին, Հնդկաստանը դարձել է Ռուսաստանից սև ոսկու ամենախոշոր գնորդը՝ յոթ անգամ ավելացնելով ռուսական նավթի ներմուծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 07:22 Asia/Tehran
  • Յոթ անգամ ավելացել է Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներմուծման ծավալը

Չնայած ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի դեմ Արևմուտքի լայնածավալ քայլերին, Հնդկաստանը դարձել է Ռուսաստանից սև ոսկու ամենախոշոր գնորդը՝ յոթ անգամ ավելացնելով ռուսական նավթի ներմուծումը:

NHK լրատվական գործակալության փոխանցմամբ, Հնդկաստանի կառավարության հրապարակած զեկույցները վկայում են 2022 թվականին Ռուսաստանից նավթի ներմուծման 7 անգամ աճի մասին։ Այս ընթացքում հնդիկները Ռուսաստանից ներկրել են 35 մլն տոննա անմշակ նավթ։ Հնդկաստանը նավթի երրորդ խոշոր ներկրողն է աշխարհում։

Ռուսաստանից անմշակ նավթի Հնդկաստան ներմուծումը 2023 թվականի հունվարին նույնպես նոր ռեկորդ է սահմանել՝ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ աճելով 9.2 տոկոսով։

Նշենք, որ մինչ Ուկրաինայի պատերազմը Իրաքը և Սաուդյան Արաբիան Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարներն էին։