Ռուսաստանը երաշխավորել է Բայդենի Ուկրաինա ուղևորության անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i193854-Ռուսաստանը_երաշխավորել_է_Բայդենի_Ուկրաինա_ուղևորության_անվտանգությունը
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինա է մեկնել Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 08:17 Asia/Tehran
  • Ռուսաստանը երաշխավորել է Բայդենի Ուկրաինա ուղևորության անվտանգությունը

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինա է մեկնել Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ՝ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցն Ուկրաինա կատարվել է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո:

Ռուսաստանի նախկին նախագահը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Ուկրաինա և ասել, որ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի շարունակական անպատասխանատու աջակցությունն Ուկրաինային, վկայում է այս պատերազմում նրանց ակնհայտ ներգրավվածության մասին։

Այն պայմաններում, երբ Ռուսաստանը ժամանակավոր զինադադարի առաջարկ է ներկայացրել, և ՄԱԿ-ը ողջունել է  այդ առաջարկը, Բայդենի վարչակազմը խոստացել է ռազմական աջակցություն և զենք ուղարկել Ուկրաինա: