ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i193862-ՌԴ_ն_կասեցնում_է_մասնակցությունը_ռազմավարական_հարձակողական_սպառազինությունների_մասին_պայմանագրին
Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին-3 (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 12:34 Asia/Tehran
  • ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական  սպառազինությունների մասին պայմանագրին

Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին-3 (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցության կասեցման մասին է ։

Այդ որոշումը նա հարկադրված է անվանել, այն ընդունվել է այն ֆոնին, որ միջուկային երկրները շարունակում են զարգացնել իրենց միջուկային սպառազինությունը և պահանջում են մուտք գործել ռուսական միջուկային օբյեկտներ։

ՌԴ նախագահը տեղեկություններ ունի Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին Արևմուտքի ներգրավվածության մասին։

Պուտինի խոսքով ՝ Մոսկվան նաեւ տվյալներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ում ընթանում է միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակում, եւ որ Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին:

ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն անցկացնի նոր միջուկային զենքի փորձարկումներ, Ռուսաստանը նույնը կանի, պարիտետը պետք է պահպանվի։ Նա հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը եւ «Ռոսատոմ»-ին ապահովել նման փորձարկումներին պատրաստ լինելը:

«Նրանք ցանկանում են մեզ ռազմավարական պարտության հասցնել և պահանջում են մուտք գործել մեր միջուկային օբյեկտներ։ Այդ կապակցությամբ ես այսօր պետք է հայտարարեմ, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին»,- ասել է նա:

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։

armenpress.am