Մարտ 15, 2023 13:42 Asia/Tehran
  •  Կես միլիոն լոնդոնցիներ գործադուլ են հայտարարել. Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել

Առնվազն կես միլիոն դասախոսներ, բժիշկներ և պետական ծառայողներ Լոնդոնում մտադիր են այսօր մասնակցել աշխատավարձերի բարձրացման պահանջով և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով անցկացվող գործադուլին:

 հաղորդում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ գործադուլին միացել են մեքենավարներն ու կայարանների աշխատակիցները։  Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 387 խցանում է առաջացել, որոնք ձգվել են 406 կմ:

Բացի այդ, փակ են դպրոցները, բուժհաստատություններն աշխատում են զգալի սահմանափակումներով։ Սպասվում է, որ ցուցարարները երթ կանցկացնեն Դաունինգ սթրիթի շրջանում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը, ինչպես նաև խորհրդարանի շենքի մերձակայքում։

Բողոքի ցույցերը տեղի են ունենում նույն օրը, երբ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը խորհրդարանում հանդես կգա բյուջեի վերաբերյալ տարեկան զեկույցով:

Փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում բողոքի ամենախոշոր ակցիան երկրում:

Դրան մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ։ Փողոց են դուրս եկել երկաթուղայիններ, հազարավոր պետական ​​ծառայողներ, դպրոցների ուսուցիչներ և համալսարանի դասախոսներ։

 

 

 

 

Պիտակ