Եվրոպական երկրների զինանոցները շարունակում են դատարկվել
(last modified Fri, 17 Mar 2023 08:08:48 GMT )
Մարտ 17, 2023 11:38 Asia/Tehran
  • Եվրոպական երկրների զինանոցները շարունակում են դատարկվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմելու համար Ուկրաինային զենք տրամադրելու արդյունքում երկրի զենքի պաշարները կրճատվելու պատճառով, Լոնդոնը Շվեդիայից կգնի հրետանային համակարգեր:

ԻՌՆԱ-ն, հղում անելով National News-ին, հաղորդում է, որ ըստ Անգլիայի և Շվեդիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ 14 ինքնագնաց թնդանոթներ այս ամիս կհանձնվեն բրիտանական բանակին։

Շվեդիայից գնված զենքը կփոխարինի 32 AS90 թնդանոթներին, որոնք Բրիտանիան տվել է  ուկրաինական ուժերին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ծանոթանալու պատերազմի վերջին իրավիճակին։

Սունակը նշել է, որ Բրիտանիան պատրաստ է ավելի շատ ռազմական օգնություն ուղարկել Կիև, որպեսզի Ուկրաինան կարողանա հնարավորինս արագ փոխել մարտադաշտի հավասարումները։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնում է, որ Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ վերջին հանդիպումներից հետո, Սունակը հայտարարել է, որ Բրիտանիան կշարունակի սերտորեն աշխատել իր դաշնակիցների հետ՝  Ուկրաինային ապահովելու անհրաժեշտ սարքավորումներով: