Իրաքը կարող է փլուզել նավթի շուկան. Reuters
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նավթի երկրորդ արդյունահանող Իրաքը ծրագրում է հունիսին իր գործընկերներին լրացուցիչ 5 մլն բարել նավթ մատակարարել՝ այդպիսով նպատակաուղղվելով իր միջին օրական մատակարարումների ծավալն ավելացնել օրական մինչև 3,47 մլն բարել:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այդպիսով իրաքյան կողմը հունիսի 2-ին Վիեննայում ՕՊԵԿ երկրների հանդիպումից առաջ որոշել է ավելացնել սեփական մասնաբաժինը շուկայում:
Գործակալության աղբյուրների տեղեկությամբ՝ նավթի լրացուցիչ ծավալները կբաշխվեն Իրաքի գործընկերներ PetroChina-ի, Eni-ի, «Լուկօյլի» միջև:
Reuters-ը նշում է, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրանը և ԱՄԷ-ն նույնպես ծրագրում են ավելացնել նավթի իրենց մատակարարումների ծավալները երրորդ եռամսյակում: