Մարտ 26, 2023 17:33 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել  է աշխարհում ֆինանսական կայունության սպառնալիքների աճի կապակցությամբ

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը զգուշացրել է, որ աշխարհում ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքներն աճել են։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան  կիրակի օրը զգուշացրել է աշխարհում ֆինանսական կայունության աճող ռիսկերի  կապակցությամբ և ասել, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի:

Քրիստալինա Գեորգիևան ասել է.«Հաշվի առնելով  կորոնավիրուսի համաճարակի, Ուկրաինայում պատերազմի և դրամավարկային քաղաքականության խստացման վերաբերյալ մտահոգությունները,   կանխատեսվում  է, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կհասնի ավելի քիչ քան 3 տոկոսի։

Արժույթի միջազգային հիմնադրամը, որը 2023 թվականին կանխատեսել է 2,9 տոկոս համաշխարհային աճ, հաջորդ ամիս պատրաստվում է հրապարակել նոր կանխատեսումներ։

Պիտակ