Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր և դաշնակիցների անվտանգությունը
(last modified Tue, 28 Mar 2023 04:59:10 GMT )
Մարտ 28, 2023 08:29 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր և դաշնակիցների անվտանգությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակլը հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Արևմուտքի համակցված պատերազմում իր և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ռուսաստանին զարմացրել է միջուկային ոլորտում Բելառուսի հետ Մոսկվայի ռազմական համագործակցության կապակցությամբ  մի շարք արևմտյան երկրների արձագանքը  և մտահոգություն հայտնելը: Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Արևմուտքի կողմից նախաձեռնված  համակցված պատերազմի դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու իր և դաշնակիցների անվտանգությունը»։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենք են ներկայացրել «համատեղ միջուկային առաքելությունների» հայեցակարգը և հետևել դրան մի քանի տասնամյակ։ Զախարովան հավելել է. «Այս հայեցակարգի հիմքում ԱՄՆ-ին պատկանող միջուկային զենքի տեղակայումն է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հայտարարեց, որ ի պատասխան արևմտյան ռազմական գործողությունների ակտիվացման և ուկրաինական բանակին աջակցության աճի, Մոսկվան իր տակտիկական միջուկային զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում։