Ռուսաստանը Թուրքիային նավթի և նավթաքիմիական արտադրանքների ամենախոշոր մատակարարն է
(last modified Mon, 03 Apr 2023 13:27:34 GMT )
Ապրիլ 03, 2023 16:57 Asia/Tehran
  • Ռուսաստանը Թուրքիային նավթի և նավթաքիմիական արտադրանքների ամենախոշոր մատակարարն է

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի Ռուսաստանից Թուրքիա է ներկրվել 1,18 մլն տոննա հում նավթ և նավթաքիմիական արտադրանք։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտարարել է, որ Ռուսաստանն այս տարի Թուրքիա ամենամեծ արտահանողն է։

Հաղորդման համաձայն, Թուրքիա հում նավթի ներկրման ընդհանուր ծավալը 2023 թվականի հունվարին 2022 թվականի հունվարի համեմատ նվազել է 3,64 տոկոսով՝ կազմելով 3,45 միլիոն տոննա, իսկ վերամշակված նավթամթերքի արտահանումը 7.3 տոկոս աճով հասել է 2,2 միլիոն տոննայի։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնել է, որ 2023 թվականի հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում 9 միլիարդ 216 միլիոն դոլար ծավալով Ռուսաստանին բաժին է ընկել Թուրքիա արտահանման ամենամեծ մասը։

Թուրքիան և Ռուսաստանը լայն համագործակցություն ունեն տարբեր քաղաքական, տնտեսական, առևտրային և ռազմական ոլորտներում։