Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i196592-Մոսկվան_Եվրամիությունը_դիտարկում_է_որպես_ոչ_բարեկամական_միավորում._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2023 13:08 Asia/Tehran
  • Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։

Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին... Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:

Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։

news.am