ՄԱԿ-ում դատապարտել են Իսրայելի գործողություններն Ալ-Աքսա մզկիթում
https://parstoday.ir/hy/news/world-i196786-ՄԱԿ_ում_դատապարտել_են_Իսրայելի_գործողություններն_Ալ_Աքսա_մզկիթում
Պաղեստինի օկուպացված տարածքում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն դատապարտել է Իսրայելի ուժայինների կողմից Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացված գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 16:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում դատապարտել են Իսրայելի գործողություններն Ալ-Աքսա մզկիթում

Պաղեստինի օկուպացված տարածքում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն դատապարտել է Իսրայելի ուժայինների կողմից Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացված գործողությունները:

«Երբ պաղեստինցի մահմեդականները հավաքվել էին Ռամադանի աղոթքի՝ իրացնելով Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու իրենց իրավունքը, Իսրայելի իշխանությունները նրանց դեմ ավելորդ և չարդարացված ուժ կիրառեցին», - նշված է հատուկ զեկուցողի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության կայքում:

Ըստ Ալբանեզեի ունեցած տեղեկությունների` ավելի քան 30 պաղեստինցիներ վիրավորվել են մզկիթի ներսում և անմիջապես դրա հարևանությամբ, իսկ բժիշկներին թույլ չեն տվել բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին:

ՄԱԿ-ի փորձագետը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից:

Նշենք, որ երկու գիշեր շարունակ իսրայելցի ուժայինները «ռեյդեր» են իրականացնում Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում: Ապրիլի 5-ի գիշերը իրականացված գործողության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են տուժել, 350 մարդ ձերբակալվել է: Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել են մի քանի երկրներ, այդ թվում ՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը: