Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները
https://parstoday.ir/hy/news/world-i197014-Հռոմի_պապը_կոչ_է_արել_դադարեցնել_բոլոր_պատերազմները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ ողջ աշխարհի կաթոլիկներին ավետել է Քրչիստոսի Սուրբ Հարության տոնը՝ դատապարտելով «պատերազմի սառցե քամիները» և անարդարության այլ դրսևորումները։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 09, 2023 19:24 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ ողջ աշխարհի կաթոլիկներին ավետել է Քրչիստոսի Սուրբ Հարության տոնը՝ դատապարտելով «պատերազմի սառցե քամիները» և անարդարության այլ դրսևորումները։

86-ամյա պոնտիֆիկոսն իր քարոզում խոսել է դառնության, անհանգստության և հիասթափության մասին, որը շատերն են զգում ժամանակակից աշխարհում:

«Մենք կարող ենք մեզ անօգնական և հուսահատ զգալ հարաբերությունները քանդող չարի ուժից, հակամարտություններից, անտարբերությունից, որոնք, կարծես, գերիշխում են հասարակության մեջ», - ասել է նա:

Ուժեղ և վստահ ձայնով իր քարոզն ասելիս Ֆրանցիսկոս պապը նշել է, որ նույնիսկ երբ մարդիկ զգում են, որ հույսի աղբյուրը չորացել է, կարևոր է ոչ թե սառել պարտության զգացումով, այլ Աստծո օգնությամբ փնտրել «ներքին հարություն»:

Պոնտիֆիկոսը նաև կրկին կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները։

Ավանդաբար Ավագ շաբաթն ավարտվում է կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում Սուրբ Զատկի պատարագով, այնուհետև Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից արտասանում է Urbi et Orbi օրհնությունն ու պատգամը։

tert.am