Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
(last modified Wed, 12 Apr 2023 14:33:55 GMT )
Ապրիլ 12, 2023 18:03 Asia/Tehran
  • Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բախումները վերսկսելուց հետո, Եվրամիությունը երկու երկրներին զսպվածության կոչ է արել:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Եվրամիությունը  տարածել է հայտարարություն,որում ցավ հայտնելով ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին Տեղ համայնքի հատվածում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը  Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցում  մտահոգություն  է հայտնել երկու երկրների միջև լարվածության աճի կապակցությամբ և  երկու երկրների ղեկավարներին  կոչ է արել փոխզիջման ելքեր փնտրել   և ձեռնպահ մնալ  ցանկացած գործողությունից, որը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում:

Երեքշաբթի օրը ԱՀ և Հայաստանի սահմանապահ ուժերը  հրետանային հարձակումներով թիրախավորել են միմյանց դիրքերը։

Այս կապակցությամբ Հայաստանի  պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է,-« Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ,որի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 6 զինվոր»: 

ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է,որ  հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հրետանային հարձակման ենթարկելով ադրբեջանական կողմի դիրքերը: