Սի Ցզինպինը շեշտել է իրական ռազմական գործողությունների նախապատրաստությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i197252-Սի_Ցզինպինը_շեշտել_է_իրական_ռազմական_գործողությունների_նախապատրաստությունն_ուժեղացնելու_անհրաժեշտությունը
Չինաստանի նախագահը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի զինվորականներին մատնանշել է իրական մարտական ​​գործողությունների նախապատրաստական ​​աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 14:56 Asia/Tehran
  • Սի Ցզինպինը շեշտել է իրական ռազմական գործողությունների նախապատրաստությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը

Չինաստանի նախագահը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի զինվորականներին մատնանշել է իրական մարտական ​​գործողությունների նախապատրաստական ​​աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ նա նման հանձնարարական է տվել չորեքշաբթի օրը երկրի հարավային Գուանդուն նահանգում բանակի մարտական ​​հրամանատարության հարավային գոտու ստուգման ժամանակ։

«Անհրաժեշտ է ուժեղացնել պատրաստվածությունը իրական մարտերի համար, հավատարիմ մնալ մարտերին ուղղված վարժանքներին», - ասել է Սի Ցզինպինը։ Նա նաև նշել է ռազմական հարցերի ոլորտում հետազոտությունների խորացման և մարտավարության ու պատրաստության մեթոդների արդիականացման կարևորությունը։

Չինաստանի ղեկավարն ասել է, որ բանակը պետք է «բարելավի բարդ իրավիճակներին ժամանակին և պատշաճ կերպով արձագանքելու կարողությունը» և «վճռականորեն պաշտպանի Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, իրավունքները և շահերը ծովում»: Բացի այդ, նա նշել է, որ չինացի զինվորականները պետք է ձգտեն պահպանել ընդհանուր կայունությունը շրջակա տարածքներում։